Ինտելեկտուալ խաղ-մրցույթը՝ այս անգամ Սյունիքի մարզում. ֆոտոշարք
ՀՀԿ Սյունիքի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Կապան քաղաքում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին Սյունիքի շրջանային երիտասարդական կազմակերպություններից ընտրված թիմերը:
ՀՀԿ Ագարակի, Կապանի և Քաջարանի շրջանային կազմակերպությունների երիտասարդական թիմերը խաղ-մրցույթի ընթացքում ներկայացրին իրենց գիտելիքներն ու ինտելեկտուալ ունակությունները: Խաղը գնահատող հանձնաժողովն ամփոփեց մրցույթի արդյունքներն ու որոշեց հաղթող թիմին:
Լարված ու համառ մրցապայքարի արդյուքում ՀՀԿ Կապանի շրջանային երիտասարդական կազմակերպությունը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ագարակի և Քաջարանի շրջանային ԵԿ-ների թիմերը:
Ինտելեկտուալ խաղի ավարտին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում հաղթող թիմի անդամներն արժանացան պատվոգրերի ու կիսվեցին իրենց տպավորություններով:
Հիշեցնենք, որ մարզային ինտելեկտուալ խաղ-մրցույթների հաղթող թիմերը կմասնակցեն Երևանում կայանալիք հանրապետական փուլին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն