Ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՀՀԿ Լոռու երիտասարդական կազմակերպությունում
Այս անգամ ինտելեկտուալ խաղ-մրցույթ տեղի ունեցավ ՀՀԿ Լոռու երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ: Մրցույթին մասնակցում էին մարզի հինգ շրջանային կազմակերպությունների թիմերը` Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Գուգարքի և Ալավերդու:
Մասնակից հինգ թիմերից եզրափակիչ դուրս եկան Վանաձորի և Ստեփանավանի երիտասարդական կազմակեպությունները:
Համառ մրցապայքարի արդյունքում խաղ-մրցույթի հաղթող ճանաչվեց Վանաձորի շրջանային երիտասարդական կազմակերպությունը: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար ՀՀԿ Ստեփանավանի եւ Ալավերդու երիտասարդական կազմակերպությունները:
Խաղի ավարտից հետո առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով:
Նշենք, որ ինտելեկտուալ խաղ-մրցույթներն անցկացվելու են բոլոր մարզերում, իսկ մարզային փուլերում հաղթած թիմերը պատրաստվում են Երևանում կայանալիք հանրապետական փուլին: