211652_close_icon
views-count4133 դիտում article-date 11:37 02-11-2014

Ավտովթար Երևանում. բախվել են «ՍՊԸ»-ի տնօրենի և «ԱՁ»-ի աշխատակցի ավտոմեքենաները. կա վիրավոր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` նոյեմբերի 1-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:Ժամը 17:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 22/4 հասցեի դիմաց բախվել են Աբովյան քաղաքի Պիոներական փողոցի բնակիչ, 49-ամյա Հարություն Հարությունյանի վարած ВАЗ 21154 մակնիշի 60 MO 060 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 48-ամյա Հրաչյա Մաժանգուլյանի վարած ВАЗ 21 121 մակնիշի 11 ՏՏ 104 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 21154-ի ուղևորուհի, Նոր Հաճն քաղաքի բնակիչ 76-ամյա Կիմա Մաժանգուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Հ. Մաժանգուլյանը աշխատում է «ԷՅՋ ԸՆԴ ՈւԱՅԹ ԴԱՅՄՈՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Հ. Հարությունյանը աշխատում է` որպես անհատ ձեռներեց:

Նմանատիպ նյութեր