211652_close_icon
views-count36793 դիտում article-date 14:38 07-12-2020

Ավտովթար Երևանում․ բախվել են «Գար Գրիս» ՍՊԸ տնօրենի և «Պիկասո» ՍՊԸ ծրագրերի ղեկավարի Toyota-ները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում բախվել են Գորիսի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ի վարած Toyota մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Լիլիթ Բ․-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիլիթ Բ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 52-ամյա Շուշանիկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղկություններով՝ վարորդներից Գարիկ Գ․-ն աշխատում է «Գար Գրիս» ՍՊԸ տնօրեն, իսկ Լիլիթ Բ․-ն՝ «Պիկասո» ՍՊԸ ծրագրերի ղեկավար։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր