25726 դիտում
12:06 15-01-2016
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են օպերլիազորի, «ՄԹԴ» ՍՊԸ-ի մասնագետի և «Գովազդ» ՍՊԸ-ի տնօրենի ավտոմեքենաները. օպերլիազորի գործընկերը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 51 հասցեի դիմաց բախվել են 26-ամյա Արգիշտի Արշակյանի վարած Volkswagen մակնիշի 48 AR 048 համարանիշի, 34-ամյա Արման Եղոյանի վարած Վազ 21099 մակնիշի 41 ՕV 111 համարանիշի և 29-ամյա Էդգար Մելիքսեթյանին պատկանող Hyundai մակնիշի 77 FF 277 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Ա. Արշակյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր: Հիվանդանոց տեղափոխված Կ. Եղիազարյանը նույնպես աշխատում է նույն բաժնում՝ որպես օպերլիազոր: Երկուսն էլ ոստիկանության լեյտենանտ են: Իսկ Ա. Եղոյանը աշխատում է «ՄԹԴ» ՍՊԸ-ում, Է. Մելիքսեթյանն էլ՝ «Գովազդ» ՍՊԸ-ում՝ տնօրեն:
Վերջինիս ավտոմեքենան կայանված է եղել թույլատրելի հատվածում, երբ Վազ 21099-ի վարորդը ընդհարվելուց խուսափելու նպատակով աջ է մանևրել և ընդհարվելէ նրա ավտոմեքենային, այնուհետև առաջամասով ընդհարվել 2 ուղեմասերը միմյանցից բաժանող բետոնե պատնեշին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+