211652_close_icon
views-count999 դիտում article-date 14:35 23-10-2014

Էբոլա վիրուսի դեմ պայքարին միացել են նաև օլիմպիականները

Արևմտյան Աֆրիկայի Սիերա – Լեոնում և այդ շրջանի այլ երկրներում օլիմպիականների համաշխարհային միությունը / WOA / սկսել է Էբոլա վիրուսի դեմ պայքարի յուրատեսակ գործընթաց, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Նշած միության անդամ են ավելի քան 100 հազար մարզիկներ : Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ , որը գլխավորում է հեղինակավոր բժիշկ Սիերա – Լեոնի մարզական պատվիրակության կազմում երկու օլիմպիական խաղերի մասնակից Ֆրենսիս Լավ Էդվինը : Մոլորակի ամենաարագ մարդը ` յամայկացի Ուսեին Բոլտը բարեգործական վաճառքի է դրել իր ստորագրությամբ մարզակոշիկները : Եկամուտը կհանձնվի էբոլայի վիրուսի դեմ հիմնադրամին : Գործընթացին միացել են նաև ԽՍՀՄ անվանի ձողացատկորդ , ուկրաինացի Սերգեյ Բուբկան , ամերկացի ճանաչված արագավազորդ Կարլ Լյուիսը , ճապոնացի մրճանետորդ Կոդզի Մուրոֆուշին և փառաբանված այլ չեմպիոններ : Էբոլայի զոհ է դարձել արդեն 4555 մարդ :

Նմանատիպ նյութեր