Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ կապված՝ Օբաման 3000 զինծառայող կուղարկի Արևմտյան Աֆրիկա
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ կապված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կհայտարարի 3000 զինծառայող Արևմտյան Աֆրիկա ուղարկելու մասին:
Նշվում է նաև, որ Օբաման կհայտարարի մասշտաբային բժշկական դասընթացների ու հիգիենիկ ուսուցման ծրագրի մասին:
Օբաման այցելելու է Ատլանտայում գտնվող բուժկենտրոն, ուր կհանդիպի բժշկական փորձագետների հետ և կհնչեցնի համապատասխան հայտարարությունը: