Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար 1 մլրդ դոլար է անհրաժեշտ․ ՄԱԿ
ՄԱԿ-ի Էբոլա վիրուսի դեմ պայքարի գլխավոր համակարգող Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ Էբոլա դողէրոցքի դեմ պայքարի համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Ըստ նրա խոսքերի, այդ գումարի չափը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ մեծացել է և վարակի ավելացման հետ մեկտեղ ավելի կավելանա։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն, գրանցվել է Էբոլա վիրուսի վարակի 4985 դեպք, նրանցից 2461֊ը մահացել են։