211652_close_icon

ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով մինչև 7% գնաճ կարող ենք ունենալ. ՀԺ

views-count1479 դիտում article-date 10:27 23-10-2014
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այս տարվա փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կկազմի 1.5 տոկոս, սակայն այդ հաշվարկները հնացել են: «Խնդիրն այն է, որ մաքսատուրքերի ժամանակավոր արտոնություններով ապրանքների ցանկը էական փոփոխությունների է ենթարկվել: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ, նոր հաշվարներով, ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությունը գնաճի վրա կարող է հասնել տարեկան մինչև 3 տոկոսի: Այսինքն, եթե տարեկան Հայաստանում արձանագրվում է միջինը 4 տոկոս գնաճ, ապա ԵՏՄ-ին անդամակցելու հետևանքով կարող ենք ունենալ մինչև 7 տոկոս գնաճ»,-հավելում է թերթը։ Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր