211652_close_icon
views-count3342 դիտում article-date 13:01 27-09-2022

Մենք կարող էինք քիչ զոհեր ունենալ, նաեւ կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Փաստ է, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում եւ հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նխագահ Լեւոն տեր-Պետրոսյանի նախօրդ օրը տված հարցազրույցին, հայտնում է News.am-ը։

«Վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ՝ եւ բանակցային գործընթացը: 30 տարիների քրտնաճան աշխատանքը բերել էր ինչ-որ մի բանակցային ներուժի ձեւավորման, որի վրա հենվելով կարող էինք շարունակել մեր պատմությունը, բայց այդպես չստացվեց: Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի, ունեցանք զոհեր: Պետք է ասեմ, որ զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին, ապահովեր անվտանգություն, նաեւ մարտական գործողությունների խորքում ինժեներական սարքավորումներ կահավորեր, պաշտպանական բնագծեր կահավորել: Երկրորդը,  մենք կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ: Մեր ցավն այն է, որ մենք այս քանակի զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն:

Այս իշխանությունները պարտությունից, կապիտուլյացիայից հետո ամբողջությամբ տապալել են արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը եւ ընդհանրապես պետական կառվարումը: Իհարկե, հետպատերազմյան տարիներին անհաջողությունների գործընթացները շարունակական են դարձրել: Այս պայմաններում նոյեմբերի 9-ի եւ մնացած փաստաթղթերը փաստացի կնիքն են նրա, ինչ այսօրվա իշխանությունները կատարել են»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այսօրվա իշխանություններն են, որ գտնվում են ճնշման, պարտադրման ներքո. «Առաջին ամենակարեւոր  պայմանը այս վիճակից դուրս գալու համար պետք է փոխել իշխանությունը, գա իշխանություն, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել, եւ մեր ներքին ազգային երաշխիքները ձեւավորել՝ բանակաշինություն, ներքին ամրապնդում եւ այլն: Արտաքին քաղաքականության մեջ փաստ է, որ պարտված իշխանությունը ճնշման ներքո է գտնվում, մեր բանակցողը մշտապես ճնշման ներքո է եւ այս պարագայում ամենակարեւոր խնդիրը  բանակցողին փոխելն է»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, որ բանակցողին փոխելը էական ոչինչ չի տալու, քանի որ վիճակը ծանրագույն է, Օհանյանն արձագանքեց. «Այն, որ իրավիճակը ծանրագույն է, հասկանալի է: Դե եկեք հանդուրժեք, նայենք, թե այս իշխանությունները ոնց են ամեն ինչ տանում մեր անկախության վերջնական փլուզման»:

Նա չհամաձայնեց, որ բանակցողին փոխելով ոչինչ չի փոխվի. «Այդպես չէ, կգան մարդիկ, իսկ ես գիտեմ, որ հայ ժողովուրդն ունակ է իշխանության բերել մարդկանց, որոնք ունեն ամուր բռունցք, կամք բանակցել;ու եւ կարող են այս անելանելի վիճակից դուրս գալ»:

Սեյրան Օհանյանը չցանկացավ նշել, թե ում է տեսնում այդ դերում. «Ես անձերի վրա կանգ չեմ առնի, ես գտնում եմ, որ համաժողովրդական պայքարով կարելի է գտնել մարդկանց, որոնք կարող են բերել անձնավորությունների, որոնք ունեն հմտություն, ունեն կառավարման ունակություններ, կառավարման փորձ, կամային հատկանիշներ այս վիճակից դուրս գլու համար»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր