ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագմանը Բոսֆորի նեղուցով մտել է Սև ծով
ZN.UA-ի հաղորդմամբ՝ հանգստյան օրերին ԱՄՆ 6-րդ նավատորմի USS Mount Whitney հրամանատարական ֆրեգատն անցել է Բոսֆորի նեղուցով ու մուտք է գործել Սև ծովի ջրատարածություն: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչությունը:
Այդ ռազմանավը հանդիսանում է ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագմանը և մշտապես բազավորված է Գաետա քաղաքում (Իտալիա): Ներկայումս հայտնի չէ, թե ռազմանավը մարտական ինչպիսի առաջադրանքներ է իրականացնելու Սև ծովում: Նա Բոսֆորի նեղուցով անցել է հոկտեմբերի 11-ին, և որպես դրա ապացույց՝ ներկայացվում է համապատասխան լուսանկար: