Կիևը ուկրաինական նավերը Բոսֆորի նեղուցով անցկացնելու խնդրանքով դիմել է Անկարային
Ուկրաինայի և Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են սկսել Բոսֆորի նեղուցով հեղուկ գազով լի ուկրաինական նավերն անցկացնելու առաջարկի շուրջ, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ուկրաինայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալեքսանդր Սվետելիկին:
Վերջինիս խոսքով՝ թուրքական կողմը դեռ չի կողմնորոշվել պատասխանի հարցում, իսկ Կիևը ծրագրում է դրական պատասխանի դեպքում տերմինալի բացման համար ներդնել մոտ 846 մլն եվրո: