Թուրքիան մերժել է հեղուկ գազով բեռնված ուկրաինական նավերը Բոսֆորի նեղուցով անցկացնելու Կիևի խնդրանքը
Թուրքիայի իշխանությունները չեն տվել իրենց համաձայնությունը ուկրաինական տանկերներին Բոսֆորի նեղուցով անցնելու առաջարկին՝ նշելով, որ մերժման պատճառները քաղաքական չեն:
«Укринформ»-ին տված հարցազրույցում Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յոնեթ Թեզելն ասել է, որ առաջին հերթին Անկարային անհանգստացրել է Ստամբուլի բնակիչների անվտանգությունը, քանի որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների երթևեկությունը բավականին ակտիվ է և վթարներից առաջացած հետևանքները բավականին ծանր կլինեն:
Նշենք, որ Կիևի իշխանություններն առաջին մերժումը նույն պատճառաբանությամբ ստացել էին դեռ 2005 թվականին, երբ դիմել էին նավթով բեռնված տանկերները Բոսֆորի նեղուցով անցկացնելու նդրանքով: