211652_close_icon
views-count1153 դիտում article-date 15:19 10-10-2014

Հայտնի են գազային խնդիրների հարցով «ՌԴ-Ուկրաինա-Եվրահանձնաժողով» հաջորդ հանդիպման ժամկետն ու վայրը

Գազային խնդիրների կարգավորման համար «Ռուսաստան-Ուկրաինա-Եվրահանձնաժողով» եռակողմ ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացվելու է հոկտեմբերի 21-ին, Բեռլինում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարարությանը: Դրանում նշված է, որ ռուսական կողմը համաձայնեցրել է այդ հանդիպման ժամկետն ու վայրը, և որ դրանում քննարկվելու է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման անվտանգության հարցը: Ավելի վաղ տվյալ ժամկետը հավանության էր արժանացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը: 

Նմանատիպ նյութեր