211652_close_icon
views-count876 դիտում article-date 16:55 27-08-2014

ԵՄ-ՌԴ-Ուկրաինա գազային եռակողմ հանդիպումները սեպտեմբերի 6-ին կանցկացվեն Բրյուսելում կամ Բեռլինում

УНИАН-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի, ԵՄ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ գազային եռակողմ բանակցությունները սեպտեմբերի 6-ին կարող են անցկացվել Բրյուսելում կամ Բեռլինում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը: Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու է ռուսական գազն արդար գնով ու անվտանգ Ուկրաինա ու ԵՄ հասցնելու հարցը: Պրոդանի խոսքերով՝ գազային հարցում Ուկրաինայի դիրքորոշումը չի ենթարկվել փոփոխության, և որ առաջիկա հանդիպման ժամանակ ուկրաինական կողմն առաջին հերթին բարձրացնելու է ռուսական գազի գնի հարցը: Պրոդանն ընդգծել է, որ ռուսական կողմի հետ բանակցելու հնարավորությունն ամենևին էլ չի նշանակում, թե Ուկրաինան ավտոմատ հետ կվերցնի ռուսական «Գազպրոմի» դեմ Ստոկհոլմի միջնորդ դատարան ներկայացրած իր հայցը: Պռոդանը մանրամասնել է, որ դա անելու համար անհրաժեշտ է փոխզիջումային որոշում:

Նմանատիպ նյութեր