211652_close_icon

Սիբիհան և Ռուբիոն քննարկել են հաջորդ շաբաթ նախատեսված ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման օրակարգը

views-count691 դիտում article-date 17:29 08-03-2025
Ուկրաինայի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ գործակցության հարցեր:
 
Անդրիյ Սիբիհան և Մարկո Ռուբիոն քննարկել են Սաուդյան Արաբիայում Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների՝ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը:
 
Պետքարտուղարն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը վճռական է՝ հնարավորինս արագ ավարտելու պատերազմը, շեշտել՝ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն կայուն խաղաղություն ապահովելու համար։
 
Ուկրաինայի արտգործնախարարը կառուցողական է որակել Ռուբիոյի հետ հեռախոսազրույցը:
 
«Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, ԱՄՆ-ը լուրջ դերակատարում ունի երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում»,- նշել է Սիբիհան:

Նմանատիպ նյութեր