211652_close_icon
views-count1501 դիտում article-date 19:42 21-10-2014

Բրյուսելում մեկնարկել է գազի հարցով Ռուսաստան-Ուկրաինա-Եվրահանձնաժողով եռակողմ հանդիպումը

Բրյուսելում քիչ առաջ սկսվել է Ռուսաստան-Ուկրաինա-Եվրահանձնաժողով եռակողմ ձևաչափով նախարարական մակարդակով հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հում անելով ՌԴ Էներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցչին: Մինչ այս հանդիպումը գազի հարցով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էտտինգերը երկկողմհանդիպումներ էր անցկացրել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանի հետ: Նովակը հանդիպումից առաջ լրագրողներին հայտարարել էր, որ հույս ունի մինչև 2015 թվականի մարտ ամիսը Ուկրաինայի հետ փաստաթղթային ձևակերպումներով հաստատել ռուսական գազի մատակարարման շուրջ ՌԴ-ի պայմանավորվածությունը: Պրոդանը մեկնաբանություններից հրաժարվել էր: Սակայն ռուսական գազի մատակարարման վերականգնման համար Ուկրաինային անհրաժեշտ է մարել շուրջ 1,451 մլրդ դոլարի մի մասը և ապահովել նախնական վճար: Ինչ վերաբերում է մինչև մարտ ամիսը գազի մատակարարման ծավալին, ապա ըստ նախնական պայմանավորվածության, որը ձեռք է բերվել Բեռլինում այս տարվա սեպտեմբերի 26-ին, այն պետք է կազմի 5 մլրդ խմ՝ «Take or pay» պայմանով:

Նմանատիպ նյութեր