13777 դիտում
14:39 06-10-2014
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շաբաթ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ВАЗ 2107 մակնիշի 17 ԼՕ 793 համարանիշի 31-ամյա վարորդ Ալբերտ Առաքելյանը հիվանդանոցում մահացել է;
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 28-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել էին Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Ալբերտ Առաքելյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 17 ԼՕ 793 համարանիշի և Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 49 ՕԼ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղափոխվել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները և դադարեցրել էին Mercedes-ի գազի արտահոսքը:
Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 7-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ երբ Mercedes-ի վարորդին դուրս էին բերում ավտոմեքենայից, նրա վրայից ալկոհոլի հոտ էր փչում, ով նույնիսկ չէր հասկանում, որ վթար է տեղի ունեցել: Քաղաքացիները նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին նաև Գագիկ Հովհաննիսյանի անվամբ վարորդական իրավունքի և զենքի օրինական թույլտվության վկայական և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Գ. Հովհաննիսյանը զինվորական է, կոչումով՝ փոխգնդապետ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ Ա. Առաքելյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրը մաքրելու համար Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էին Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ծառայություն: Այնտեղից պատասխանել էին. «Հիմա բան չենք կարա անենք, առավոտ լույսը բացվի, մի բան կմտածենք»: Ականատեսների պատմելով՝ վթարի մեղավորը եղել էր Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով բախվել էր 07-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48513 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը