29466 դիտում
20:05 19-06-2015
3 հոգու մահվան պատճառ դարձած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 23-ամյա երիտասարդը մահացավ
Այսօր` հունիսի 19-ին, հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Սարգսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 15-ին` Երևան-Սևան ավտոճանապարհին 3 մարդու մահվան պատճառ դարձած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/17/56817/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում ավարտվել էր դռնփակ դատական նիստը:
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը քննչական միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Volkswagen Tuareg մակնիշի 77 QN 377 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Սարգիս Շահինյանի նկատմամբ, ով կասկածվում էր հունիսի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով 3 հոգի մահացել էին, իսկ 3 հոգի էլ մինչև այդ պահը գտնվում էին հիվանդանոցում:
Նշված դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դնռփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Շահինյանը վերցվել էր երկամսյա կալանքի, ով տեղափոխվել էր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56539/]հայտնել էր[/url], որ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանի կողմից հարուցված քր.գործի շրջանակներում պարզվել էր հունիսի 14-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56452/]ավտովթարի [/url]հետևանքով մահացածների, վիրավորների և Volkswagen Touareg-ի վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+