211652_close_icon
views-count13485 դիտում article-date 19:39 11-06-2014

Ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից 20-ամյա երիտասարդը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 20-ամյա Մանուկ Պետրոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել խոշոր ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 SM 868 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս էին բերվել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ, 20-ամյա Մանուկ Պետրոսյանը, 21-ամյա Հունան Ջանազյանը, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Գևորգ Ֆիլիպոսյանը և Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի բնակիչ, 22-ամյա Գևորգ Սարգսյանը, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մի քանի բրիգադների կողմից տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ բոլորն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Վթարի վայր էր ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Զննությամբ ավտոմեքենայից դուրս ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները հայտնաբերել էին Գ. Սարգսյանի վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխնիկական անձնագիրը, իսկ դեպքի վայրում մի քանի հոգի ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ երբ վիրավորներին դուրս էին բերում ավտոմեքենայից, վարորդը եղել է Գ. Սարգսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս սովորում է Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր