211652_close_icon
views-count2795 դիտում article-date 16:35 04-10-2014

Երևանում 30-ամյա աղջիկը աղջիկ է փախցրել

30-ամյա Մարինե Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով Ալինա Աբովյանի հետ «Տիեզերք» մանկական սրճարանում համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորված փոխադարձ վստահությունից, իր ընկեր, անմեղսունակ Արմեն Խաչատրյանի հետ Ալինա Աբովյանին առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով, սրճարանի դիմացի մայթեզրում գտնվող կանգառից Ա.Աբովյանին տուն ուղեկցելու պատրվակով, խաբեությամբ նրան համոզել և նստեցրել են Ա. Խաչատրյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենան, որից հետո Ա. Աբովյանին գաղտնի, վերջինիս կամքը հաշվի չառնելով, անտեսելով ավտոմեքենան կանգնեցնելու և իրեն իջեցնելու օրինական պահանջները՝ տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ՝ Արմեն Խաչատրյանի ծանոթ Արտակ Խաչիկյանի բնակարան։ Մ. Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր