211652_close_icon
views-count2622 դիտում article-date 16:48 22-11-2014

Երևանում 29-ամյա երիտասարդն ընկերների հետ բռնությամբ աղջիկ է փախցրել, տարել եկեղեցի, այնուհետ՝ բաց թողել

29-ամյա Արման Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերների՝ 27-ամյա Միքայել Գրիգորյանի և Հայկ Ադամյանի հետ Կ. Ուլնեցի և Պ. Սևակ խաչմերուկին հարակից տարածքից բռնություն գործադրելով Արուս Աղաբաբովային նստեցրել են Mitsubishi մակնիշի 61 RD 001 պ/հ ավտոմեքենան և բացահայտ առևանգել՝ տեղավոխելով Զ. Սարկավագ փողոցում գտնվող «Ամենափրկիչ» մատուռի մոտ, որտեղ, տեղի տալով Ա. Աղաբաբովայի խնդրանքներին և խոստումներին, նրան իջեցրել են Կ. Ուլնեցի փողոցում գտնվող «Արբատ» սրճարանի մոտ ու հեռացել։ Արման Սիմոնյանի եւ Միքայել Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր