Շվեդիան մտադիր է մոտ 80 հազար մարդու արտաքսել երկրից
Շվեդիայի ԱԳ նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են մոտ 80 հազար մարդու արտաքսել երկրից, որոնց փախստականի կարգավիճակ ստանալու հայցը մերժվել է, հաղորդում է BBC-ն:
Նախարարի խոսքով՝ ծրագիրն իրականացնելու համար, սակայն, մի քանի տարի կպահանջվի:
Նշենք, որ 2015 թ-ին Շվեդիայի իշխանություններից ապաստան է խնդրել շուրջ 163 հազար մարդ: Մինչ այս պահը քննվել է 58 հազար 800-ի հայցը, դրական պատասխան է տրվել դիմողների 55 տոկոսին: