Թուրքիա-Հոլանդիա. հոլանդացիները կրեցին ամենախոշոր պարտությունը վերջին 40 տարում. տեսանյութ
Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Հոլանդիայի հավաքականին:
Հոլանդացիների համար այս պարտությունը Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարերում ամենախոշորն էր վերջին 40 տարում: Վերջին անգամ Հոլանդիան խոշոր հաշվով 1975թ. պարտվել էր Լեհաստանին՝ 1:4:
Իսկ եթե հաշվի առնենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերը, ապա վերջին անգամ Հոլանդիան խոշոր հաշվով պարտվել էր 1996թ. Անգլիային՝ 1:4:
Այս պարտությունից հետո Թուրքիան վաստակեց 11 միավոր և շրջանցելով Հոլանդիային, խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը: Այս խմբում չեխերն ու իսլանդիացիները արդեն ապահովել են իրենց տեղը Եվրո-2016ի եզրափակիչ մրցաշարում: