Հարավային Սուդանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ։ Այս մասին հայտնում է Inerfax֊ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ֊ներին։
Ավտովթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Ջուբայից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Ավտոբուսը կամրջի վրա մեծ արագության տակ բախվել է բեռնատարին։
Ըստ աղբյուրների տվյալների՝ զոհվածներից շատերը Ուգանդայի քաղաքացիներ են։