Հարավային Սուդանում կառավարական զորքերի և ընդդիմության միջև բախումների հետևանքով առնվազն 272 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել 150 զոհի մասին, սակայն նշվել էր, որ զոհերի թիվը կարող է մեծանալ:
Ըստ տեղի առողջապահության նախարարության տվյալների` զոհվածների թվում կա 33 խաղաղ բնակիչ:
Նշենք, որ փ փոխհրաձգությունը կառավարական զորքերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև սկսվել էր մայրաքաղաք Ջուբայում` Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրի ելույթի ժամանակ: