211652_close_icon
views-count1177 դիտում article-date 14:19 27-09-2014

Մթության քողի տակ՝ դիմակով, պտուտակահանով, աքցանով, ձեռնոցով, լապտերով և պարանով զինված

Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Գ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր սև դիմակ, պտուտակահան, աքցան, ձեռնոցներ, լապտեր և սինթետիկ թելից գործված պարան: Կարեն Գ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, ոմն Արմանի հետ Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեում գտնվող, չգործող վաճառատան պատուհանը բացելով՝ գողացել են սպորտային պայուսակներ, գովազդային վահանակի լույսեր և տեսախցիկի ձայնագրման սարք: Գողոնը մասամբ առգրավված է: Կարեն Գ.-ն ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր