211652_close_icon
views-count1278 դիտում article-date 16:58 05-06-2014

Աքցանով և պտուտակահանով անծանոթը` շքամուտքում

Հունիսի 3-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի 2-րդ շքամուտքում մի մարդ ինչ-որ բան է կոտրում: Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1953 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ակցան և երկու պտուտակահան: Պարզվել է, որ նա օգտվելով շքամուտքի առաջին հարկում տեղադրված մետաղյա պահարանի դռան բաց լինելու հանգամանքից` գողացել է էլեկտրական 6 անջատիչ, ապա աքցանով բացելով երկու մետաղյա պահարանները` կրկին փորձել է էլեկտրական անջատիչներ գողանալ, սակայն` չեն եղել: Ռաֆայել Մ.-ն խոստովանել է հանցանքը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր