1256 դիտում
19:17 25-09-2014
«Փոփոխությունները միտված են երկրում գործարար միջավայրի բարելավմանը»․ Վախթանգ Միրումյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Ինչպես այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, այդ փոփոխությունները միտված են երկրում գործարար միջավայրի բարելավմանը:
Ըստ նրա` օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է: Այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից:
Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն:
Նմանատիպ նյութեր
3417 դիտում
13:51 27-02-2017
ՊԵԿ-ը ներկայացրել է բիզնես միջավայրի բարելավմանը միտված նոր նախագծեր
1307 դիտում
12:50 25-03-2014
Մշակույթի նախարարի գլխավորությամբ անցկացվել է տպագիր արտադրանքի բարելավմանը միտված խորհրդակցություն