Պեպ Գվարդիոլա. «Բարսելոնան» հակահարձակողական լավագույն թիմն է աշխարհում
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումից [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/12/52587/]առաջ [/url]խոսել է մրցակցի առավելությունների մասին:
«Ես կցանկանայի, որ «Բավարիան» ուղղահայաց ֆուտբոլ ցուցադրեր, ինչպես նաև ամեն անգամ մրցակցի տուգանային հրապարակ մտնելով, գոլ խփեր: Իմ կարծիքով, որ որքան գնդակը արագ է տեղաշարժվում, այնքան շուտ կարող է վերադառնալ խաղացողին:
Առաջին խաղում հենց դա թիմերը ցուցադրեցին: Ներկայումս «Բարսելոնան» հակահարձակողական լավագույն թիմն է աշխարհում: Նրանք գերազանց են աշխատում գնդակի հետ, դա նրանց արյան մեջ է: Բայց նրանք նաև կարողացել են սրություն հաղորդել իրենց հակահարձակումներին: Այդ իսկ պատճառով նրանք չափազանց վտանգավոր են», նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 22:45-ին: Այս թիմեր միջև առաջին հանդիպումն ավարտվել էր կատալոնացիների [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/07/52007/]հաղթանակով[/url]՝ 3:0: