Պեպ Գվարդիոլա. Հուսով եմ, որ «Բարսելոնան» 5-րդ անգամ կնվաճի Չեմպիոնների լիգան
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/13/52689/]դիմակայությունից[/url] հետո (3:2; 0:3) մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տվել է իր մեկնաբանությունները խաղի վերաբերյալ:
«Ցանկանում եմ շնորհավորել իմ խաղացողներին: Շնորհավորել նաև «Բարսելոնային»: Հուսով եմ, որ «Բարսելոնան» Բեռլինում 5-րդ անգամ կհաղթի Չեմպիոնների Լիգայում: Մենք շատ խնդիրներ ունեինք, բայց իմ տղաները ամեն ինչ արեցին այս մրցաշրջանում: Մենք ցանկանում էինք եզրափակիչ մտնել, բայց նման պարտության համար ես միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել իմ խաղացողների հասցեին:
Լուիս Էնրիկեն գերազանց աշխատանք է կատարել: Ում հետ էլ նրանք խաղան, եզրափակիչը հիանալի կստացվի: «Բարսելոնան» ուժեղ է պաշտպանությունում և առջևի գծում, գտնվում է լավ ֆիզիկական մարզավիճակում:
Լիոնել Մեսի չափազանց լավն է: Նա նման է Պելեին: «Բարսելոնան» արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ: Մյուս կողմից, մենք ոչ մի պահ չհանձնվեցինք: Մեծ ակումբները պետք է նման պարտություններից դա քաղեն և առաջ շարժվեն: Եվ չնայած մեր կազմում բացակայում էին մի քանի ուժեղագույն խաղացողներ, ես բոլոր դեպքերում գոհ եմ, թե ինչպես խաղացինք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: