211652_close_icon
views-count14662 դիտում article-date 15:30 20-09-2014

Սպանված փոխոստիկանապետի հոր ձեռքի տակ հրապարկված սենսացիոն տեսաերիզից բացի այլ հնչեղ փաստեր էլ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակի

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հոր ձեռքի տակ հրապարկված սենսացիոն տեսաերիզից բացի, այլ հնչեղ փաստեր էլ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակի: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Նա նշեց, որ տեսաերիզի հրապարակումից հետո գործը տեղից չի շարժվել: Հիմա սպասում է տեսնի, թե նորաստեղծ հատուկ քննչական կոմիտեն գործին ինչ ընթացք կտա եւ անհրաժեշտության դեպքում կհանդիպի Աղվան Հովսեփյանի հետ: Մինչեւ այդ Պետրոս Մհերյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տեսաերիզում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գործով նախկին կասկածյալին համոզում է, որ նա մեղքը վերցնի իր վրա: «Տեսաերիզում երեւում է, թե ով ինչ է խոսում եւ ում ինչ համոզում: Ես Ալիկ Սարգսյանին ուղղակիորեն չեմ մեղադրում, այլ փաստերով եմ խոսում, բայց հետագայում ինչ կորոշեն ոստիկանության աշխատողները, դա իրենց գործն է: Բայց ինձ շատ է հետաքրքրում՝ ո՞րն է նրա շահը, որ մարդկանց միջոցով փորձել է համոզել, որպեսզի կասկածյալը մեղքը վերցնի իր վրա»,- ասել էր Պետրոս Մհերյանը: Մինչեւ այդ էլ հայտնել էինք, որ 5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color][/b]ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Նա նամակ էր հանձնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասել էր. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքներին խանգարել, որվհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»: Ավելի վաղ էլ Պետրոս Մհերյանը ասել էր, որ տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»:

Նմանատիպ նյութեր