19019 դիտում
15:02 22-07-2014
5 տարի առաջ սպանված Գևորգ Մհերյանի հոր ձեռքի տակ հայտնված տեսաերիզում Ալիկ Սարգսյանը համոզում է, որ կասկածյալը սպանության մեղքը վերցնի իր վրա
5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հորը հետաքրքրում է, թե ինչու է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գործով նախկին կասկածյալին համոզում, որ նա մեղքը վերցնի իր վրա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված այն տեսաերիզի մասին, որտեղ Ալիկ Սարգսյանը փորձել է գործով նախկին կասկածյալին համոզել, որպեսզի նա մեղքը վերցնի իր վրա:
«Տեսաերիզում երեւում է, թե ով ինչ է խոսում եւ ում ինչ համոզում: Ես Ալիկ Սարգսյանին ուղղակիորեն չեմ մեղադրում, այլ փաստերով եմ խոսում, բայց հետագայում ինչ կորոշեն ոստիկանության աշխատողները, դա իրենց գործն է: Բայց ինձ շատ է հետաքրքրում՝ ո՞րն է նրա շահը, որ մարդկանց միջոցով փորձել է համոզել, որպեսզի կասկածյալը մեղքը վերցնի իր վրա»,- ասաց Պետրոս Մհերյանը: Նա նաեւ կարծում է, որ այդ տեսաերիզիզի բացահայտումից հետո գործով դրական տեղաշարժ կլինի:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ 5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Մինչեւ այդ նա նամակ էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Պետրոս Մհերյանը, սակայն, ասաց, որ իր նամակին դեռ նախագահականից չեն արձագանքել: Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասել էր. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքերին խանգարել, որվհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»: Ավելի վաղ էլ Պետրոս Մհերյանը ասել էր, որ տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»: Այդտեղ բավականին լուրջ բաներ կան, բայց կսպասեմ իրավապահների արձագանքին»: Պետրոս Մհերյանը նաեւ չէր բացառել, որ այդ տեսաձայնագրությունը եւս կհրապարակի: Սակայն այս պահին դեռեւս դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Նմանատիպ նյութեր
21242 դիտում
11:46 22-02-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հոր ձեռքի տակ սենսացիոն տեսաձայնագրություն է հայտնվել
11306 դիտում
20:18 25-07-2015
6 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան
13495 դիտում
12:34 21-10-2014
5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը վերցվելո՞ւ է ոստիկանության ձեռքից
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր