21242 դիտում
11:46 22-02-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հոր ձեռքի տակ սենսացիոն տեսաձայնագրություն է հայտնվել
5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել, որտեղ սենսացիոն փաստեր է ներկայացրել որդու սպանության գործով: Մասնավորապես խոսքը մինչեւ այսօր անհայտ տեսաերիզի մասին է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:
Խոսելով տեսաերիզի բովանդակության մասին՝ մանրամասնեց. «Այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»: Այդտեղ բավականին լուրջ բաներ կան, բայց կսպասեմ իրավապահների արձագանքին»:
Պետրոս Մհերյանը նաեւ չբացառեց, որ այդ տեսաձայնագրությունը եւս կհրապարակի:
Նմանատիպ նյութեր
15940 դիտում
13:19 07-03-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը
17987 դիտում
12:15 16-05-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը չի վախենում որդու սպանության փաստով սենսացիոն փաստերը հրապարակել
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»