15204 դիտում
17:45 19-09-2014
Երևանում իրենց Շումախերի տեղը դրած «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգների» վարորդները տուգանվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Նշան Թադևոսյանի կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի բնակիչ, 28-ամյա Արտյոմ Սահակյանը (ով վարել է Range Rover-ը), Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչներ, 31-ամյա Արարատ Գասպարյանը (ով վարել է Mercedes G 550) և 30-ամյա Արտյոմ Տերտերյանը (ով վարել է Audi-ն):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18֊ին Երևանի Թբիլիսյան խճուղում 3 ավտոմեքենաների վարորդներ մի իսկական «ավտորալլի» էին ստեղծել։ Mercedes G 550 մակնիշի 01 FD 001 համարանիշի, Audi մակնիշի 01 TQ 001 համարանիշի և Range Rover մակնիշի 11 PO 111 համարանիշի ավտոմեքենաների վարորդները նշված հատվածում ստեղծելով վթարային իրավիճակ՝ մեքենաները կայանել էին կողք-կողքի՝ խոչընդոտ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների համար, և մի քանի րոպե կանգնելով, ազդանշաններ տալով «գոնկա էին կպնում» իրար հետ։ Հասնելով Շամպայն-գինիների գործարանի մոտ՝ նորից կայանում էին ավտոմեքենաները մի քանի րոպե ճանապարհի մեջտեղում՝ թույլ չտալով, որպեսզի մյուս տրանսպորտային միջոցները կարողանան ազատ երթևեկել։
Ավագ տեսուչ Նշան Թադևոսյան
[img]/ups/images/098235700141113436485123.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+