211652_close_icon
views-count13447 դիտում article-date 13:04 06-02-2015

«Գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաները տեղափոխվեցին «պլաշադկա», իսկ խմած վարորդները տուգանվեցին խոշոր չափով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 5-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Porsche Cayenne մակնիշի 01 NQ 001 համարանիշի, Nissan մակնիշի 61 QO 666 համարանիշի և Mercedes մակնիշի 76 MM 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նշված ավտոմեքենաների վարորդներին, վերջիններս ենթարկվել են բժշկական փորձաքննության, որով պարզվել է, որ ավտոմեքենան վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ը հաշվառված է Երևանի բնակիչ Դավիթ Անտոնյանի անվամբ, Nissan-ը հաշվառված է Երևանի բնակիչ Հարություն Թորոսյանի անվամբ, իսկ Mercedes-ը՝ Երևանի բնակիչ Սուրեն Բալդրյանի անվամբ: 3 ավտոմեքենաների վարորդները ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 150-200 հազար դրամի չափով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր