62232 դիտում
21:05 18-03-2016
Երևանի «գաի» աշխատակիցները մեծ թվով պատգամավորների, կառավարության անդամների, ուժային կառույցների երկաթյա նժույգների թաղանթապատ դիմապակիները թաղանթաթափ արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` մարտի 17-ին, ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հայտնաբերել են 594 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները ավտոմեքենաները վարել են` դիմապակին թաղանթապատ վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերված ավտոմեքենաները հիմնականում պատկանում էին օրենսդիր և գործադիր մարմինների «շիշկեքին»:
Դիմապակու թաղանթաթափ եղած ավտոմեքենաները BMW-ներ, Mercedes-ներ, Toyota Corolla –ներ, Lexus-ներ էին:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է ավտոմեքենաների սեփականատերերին, վարորդներին, որ դիմապակիների վրայից ինքնակամ հեռացնեն մգացված թաղանթները, հակառակ դեպքում օրինախախտները այդ ամենը կկատարեն ՃՈ աշխատակցի ներկայությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+