«Ռեալ»-ը դարձավ առաջին ակումբը, որը եվրագավաթներում հատեց 1000 գոլի սահմանը
«Ռեալ»-ը դարձավ եվրթագավթներում հանդես եկող առաջին ակումբը, որը հատեց 1000 գոլի սահմանը: Հոբելյանական 1000-րդ գոլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում գրավեց «Բազել»-ի դարպասը: Այդ ցուցանիշով երկրորդ տեղում «Բարսելոնա»-ն է` 980 գոլ, իսկ լավագույն եռյակը 799 գոլով եզրափակում է «Բավարիա»-ն:
Մադրիդի «Ռեալ»-ին 1000 գոլ խփելու համար եվրագավաթներում բավարար եղավ անցկացնել 472 հանիդպում: 826 գոլը մադրիդցիները խփել են Չեմպիոնների գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում, 111 գոլ` ՈՒԵՖԱ-ի գավաթի և Գավաթակիրների գավաթի խաղարկություններում, իսկ 6 գոլ` Եվրոպայի սուպերգավաթներում: