211652_close_icon
views-count949 դիտում article-date 12:52 05-05-2014

Ռոնալդուն 4-րդ անընդմեջ մրցաշրջանում հատեց 50 գոլի սահմանագիծը

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել: Պորտուգալացի ֆուտբոլիստը 4-րդ անընդմեջ մրցաշրջանում հատել է 50 գոլի սահմանագիծը: 2010/11 մրցաշրջանում Ռոնալդուն խփել էր 54 գոլ, 2011/12 մրցաշրջանում` 60, իսկ նախորդ մրցաշրջանում` 55: 29-ամյա խաղացողը Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Վալենսիա»-ի հետ կայացած խաղում խփեց ընթացիկ մրցաշրջանի իր 50-րդ գոլը: Այդ ցուցանիշը գրանցելու համար Ռոնալդուին անհրաժեշտ եղվա անցկացնել 45 խաղ: Ֆուտբոլիստը 31 գոլ խփել է Իսպանիայի առաջնությունում, 16 գոլ` Չեմպիոնների լիգայում և 3 գոլ` Իսպանիայի գավաթում:

Նմանատիպ նյութեր