211652_close_icon
views-count1024 դիտում article-date 19:06 20-02-2014

«Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում հատեց 100 գոլի սահմանը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Արսենալ»-ի նկատմամբ 2:0 հաշվով հաղթելուց հետո «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում իր խփած գոլերի քանակը հասցրեց 101-ի: Նման ցուցանիշ գրանցելու համար մյունխենցիներից պահանջվեց 36 հանդիպում: Ընթացիկ մրցաշրջանում նույնպիսի ցուցանիշ գրանցել է նաև Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն «Արքայական ակումբը» «Բավարիա»-ի համեմատ երկու խաղ ավելի է անցկացրել: 41 խաղում 113 գոլ է խփել կատալոնական «Բարսելոնա»-ն, սակայն այդ ցուցանիշով ընթացիկ մրցաշրջանի առաջատարը «Մանչեսթեր Սիթի»-ն: Մանուել Պելեգրինիի թիմը 41 խաղում խփել է 117 գոլ:

Նմանատիպ նյութեր