ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել եվրագավաթներում դրսում խփած գոլի կանոնը
ՈւԵՖԱ-ն կարող է չեղարկել դրսում խփած գոլի կանոնը, որը գործում է եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլի երկխաղյա մրցավեճում:
Kicker-ի տեղեկություններով, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Հռոմում կազմակերպության կոնգրեսի նիստում քննարկելու է այդ հարցը և առաջարկելու չեղարկել ներկայումս գործող այդ կանոնը:
Ավելի վաղ դրսում խփած գոլի կանոնը չեղարկվել էր Անգլիայում: Մասնավորապես, Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակիչ «Չելսի»-«Տոտենհեմ» պատասխան խաղի հիմնական ժամանակից հետո (2:1, 0:1) նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը ասոցիացիաներին թույլատրել է հրաժարվել դրսում խփած գոլերի կանոնից և լրացուցիչ ժամանակից: