Եմենի համար նախատեսված ՄԱԿ-ի մարդասիրական նավը նավահանգստին մոտենալիս ականանետային գնդակոծման է ենթարկվել
Եմենի համար նախատեսված ՄԱԿ-ի մարդասիրական նավը երկրի Ադեն քաղաքի նավահանգստին մոտենալիս ենթարկվել է ականանետային գնդակոծության։ Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, այս մասին հայտնել է տեղի վարչակազմի ներկայացուցիչը:
Եմենի վարչակազմի ներկայացուցիչը գնդակոծության պատասխանատու է համարում եմենցի հոուսիթ ապստամբներին: Վերջիններն, ըստ նրա, ականանետերով գնդակոծել են 7 հազար տոննա սննդով բեռնված ՄԱԿ-ի նավը, երբ այն գտնվել է ադենյան նավահանգստից ծովային մղոն հեռավորության վրա: Նավը ստիպված է եղել շրջվել: