Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի ընթացիկ իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերկելը Ուկրաինայի իրավիճակը քննարկել էր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Զրույցի ընթացքում 2 առաջնորդներն իրենց անհանգստությունն են հայտնել՝ հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված։