Օբաման և Մերկելը կրկին քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայում տիրող իրադրությունը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ըստ Սպիտակ տան մամլո ծառայության տվյալների, երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը կայացել է երեկ։ Օբաման զանգահարել է Մերկելին Ֆլորիդա նահանգում գտնվող իր նստավայրից։
Զրույցի մանրամասների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Նշենք, որ նախորդ զրույցի ընթացքում նրանք ընդգծել են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անհրաժեշտ է ուղիղ բանակցություններ անցկացնել։