Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Կլեմլի կայքը։
«2 երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը, այդ թվում՝ մայիսի 25֊ին նախատեսված նախագահական ընտրությունները։ Բացի այդ, նրանք հուսով են, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և ԵԱՀԿ֊ի կողմից սկիզբ դրված «ճանապարհային քարտեզ»֊ին համապատասխան կշարունակվեն Կիևի իշխանությունների և շրջանների հետ բանակցությունները»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։