Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի քաղաքական իրավիճակը, հայտնում է RIA Novosti֊ն։
Ըստ գործակալության տվյալների, զրույցի ընթացքում քննարկվել են երկրում կայնության ապահովման համար միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ուկրաինայում նոր սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին։