ԱՄՆ֊ում հաղորդավարը ուղիղ եթերից հայտնել է իր անբուժելի հիվանդության մասին
Ամերիկյան WCIA հեռուստաալիքի հաղորդավար Դեյվ Բենթոնը լուրերի թողարկումից առաջ հեռուսատադիդողներին հայտնել է, որ իրեն ապելու համար 6 ամիս ժամանակ է մնացել։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru֊ն։
«Մի քանի շաբաթ առաջ ես տեղեկացել եմ, որ գլխուղեղի քաղցկեղ ունեմ»,֊ ուղիղ եթերից ասել է նա։
Բենթոնը պատմել է, որ նոր ուռուցքը վիրահատելու ենթակա չէ։ Ըստ բժիշկների կանխատեսումների, նրան ապրելու 4֊ից 6 ամիս է մնացել։