211652_close_icon
views-count6435 դիտում article-date 14:50 29-01-2018

Անբուժելի հիվանդության պատճառով 37 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը. Aysor.am

Երեկ Մոսկվայում վաղաժամ մահացել է հայ ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը: 37-ամյա հայուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/29/%D5%84%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1367716]Aysor.am[/url]-ը։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մ. Սահակյանը հասցրել էր արժանանալ բազմաթիվ մրցանակների: Նրա դիպլոմային՝ «Հրաժեշտ» ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, «Telluride Film Festival»-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է նաև «»Ոսկե ծիրան» փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում՝ հատուկ նշման: ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/29/%D5%84%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1-%D5%8D%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1367716]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր