58400 դիտում
10:20 26-08-2016
Ողբերգական դեպք Գյումրիում. հարսը հայտնել է, որ սկեսրայրը անբուժելի հիվանդության մասին իմանալով՝ ինքնասպան է եղել
Երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ «ծոծրակի շրջանում արյունահոսող վերք, ազդրոսկրի վերին երրորդի փակ կոտրվածք՝ հարցականով, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մուշ 2-րդ թաղամասի 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Ամիրխանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Հիվանդանոց մեկնած Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գյոզալյանին Ս. Ամիրխանյանի հարսը՝ նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Մարինե Կիրակոսյանը հայտնել է, որ սկեսրայրը ինքնասպանություն գործելու նպատակով իր ննջասենյակի պատուհանից ցած է նետվել, ով ունեցել է անբուժելի հիվանդություն և այդ մասին իմանալուց հետո դիմել է այդ ծայրահեղ քայլին։
Փաստի առթիվ քննիչ Գյոզալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
20:09 15-09-2014
ԱՄՆ֊ում հաղորդավարը ուղիղ եթերից հայտնել է իր անբուժելի հիվանդության մասին
181010 դիտում
20:50 31-01-2021
Արտառոց դեպք Արագածոտնի մարզում. 37-ամյա կինը հայտնել է, որ ամուսինն ու սկեսրայրը փորձել են իրեն բռնաբարել