Նազարբաևը կողմ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կողմ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը։ Այդպիսով նա կողմ է արտահայտվել միացյալ եվրասիական տարածք ստեղծելու գլոբալ գաղափարին:
Ինչպես տեղեկացնում է «russian.rt.com»-ը, Նազարբաևը նշել է, որ ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին հետաքրքրվածություն է հայտնել արդեն 40 երկիր։ Բացառապես շահավետ կլինի նման պայմանագիր կնքել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև։